Ավարտվեց այնքան սպասված «Եվրատեսիլը»,որում այս տարի հաղթեց Շվեդիան...Արդեն մի քանի տարի է այս համաեվրոպական երաժշտական «տոնը» դարձել է քաղաքական միջոցառում...Առավել ևս, բոլորին ԱՎԵԼԻ շատ հետաքրքրում է,թե որ երկիրն ում ինչքա՛ն միավոր տվեց...Հավելեմ,որ նույնիսկ քաղաքագետներն ու վերլուծաբաններն են մեկնաբանում այդ քվեարկության արդյունքները՝փորձելով ապացուցել այդ քվեարկության միջոցով համապատասխան երկրների «նախասիրությունները» և մեսիջները...


Այս տարվա «Եվրատեսիլը» վերլուծելիս գալիս ենք այն եզրակացության,որ սփյուռքի մեր հայրենակիցների ձայները ժյուրիի աշխատանքի «շնորհիվ» ԶՐՈՅԱՑՎԵՑ կամ շատ ցածրացվեց...Այնպիսի "հայաշատ" երկրներ,ինչպիսիք են Մոլդովան,Շվեյցարիան,Ավստրալիան,Շվեդիան,Գերմանիան,Իսպանիան,Ավստրիան,Լեհաստանը,

 

Իսրայելը,Կիպրոսը,Նիդերլանդները Հայաստանը ներկայացնող Genealogy խմբին ընդհանրապես միավոր չէին տվել....Իսկ Հունաստանը,Բելառուսը,Բելգիան,Ֆրանսիան,Չեխիան,ՌԴ-ն'ցածր և միջին միավորներ էին տրամադրել մեզ...Միակ երկիրը,որը Հայաստանին տվեց ամենաբարձր՝12 միավորը՝Վրաստան էր...Այսպիսով,կարելի է ասել,որ պաշտոնական Թբիլիսին,որը վախենում է թուրք-ազերիական տանդեմից և ապրիլի 24-ին Երևանում ներկայացված էր օրենսդիր մարմնի փոխխոսնակով,Եվրատեսիլ 2015-ում ՃԱՆԱՉԵՑ Հայերի Ցեղասպանությունը...

 

Այս քվերակությունը դեռ շատ է քննարկվելու հարևան Հեյդարիստանում...Այսօր իսկ, Ի.Ալիևի անձնական ԶԼՄ-ը կհիշեցնեն ԱՆՇՆՈՐՀԱԿԱԼ վրացիներին,թե ինչե՛ր է արել Բաքուն Թբիլիսիի համար...Իսկ գյաուր վրացիները 12 միավորը տալիս են հայերին,իսկ «խղճուկ» 10 միավորը՝Ադրբեջանին...Իսկ մեր ռազմավարական գործընկեր ՌԴ-ն այս անգամ որոշեց չզայրացնել Բաքվին և Անկարային ու ընդամենը 6 միավոր տվեց Հյաստանի պատվիրակներին...

 

Բայց ապրիլի 24-ին Վ.Պուտինը ՄԵԶ ՀԵՏ էր...
Հ.Գ.Եվրատեսիլ 2015-ը ևս մեկ անգամ ապացուցեց,որ այն ոչ թե երաժշտական,այլ ՌԱԶՄԱԵՐԱԺՇՏԱՔԱՂԱՔԱԿԱՆ «մրցույթ» է...Եվրոպացիները փորձեցին ցույց տալ,որ Ուկրաինայի հետ կապված դեպքերը չեն խանգարում,որ իրենք բարձր միավորներ տրամադրեն ՏԱՂԱՆԴԱՎՈՐ Պոլինա Գագարինային(Ռուսաստան)...Օրինակ՝Պուտինին քննադատող Գերմանիան և Ֆրանսիան ԻՐՈՔ գնահատեցին ՌԴ ներկայացուցչի վոկալ տվյալները...

 

Սակայն քվեարկության ավարտին ,ուրիշի ձեռքերով ՊԱՏԺԵՑԻՆ Մոսկվային և գրպանից հանած "կոնֆետը" տվեցին Շվեդիային,որի ներկայացուցիչը վատ ելույթ չունեցավ,բայց ըստ իս զիչում էր և՛ ՌԴ-ի,և՛ Իտալիայի ներկայացուցիչներին...Ռուսատանի դեմ «պատժիչ» գործողությանը մասնակցեցին մի քանի արևևլաեվրոպական երկրներ,որոնք բավական ցածր գնահատեցին Պ.Գագարինայի ելույթը,իսկ Լիտվան և Սան Մարինոն ընդհանրապես «թաղեցին» ռուսների հաղթանակի շանսերը՝ միավոր չտալով Մոսկվայի ներկայացուցչին...


Իսկ ամենամեծ զարմանքը այս Եվրատեսիլում Չեխիայի 12-ու միավորն էր՝ տրված սև և սպիտակ ոչխարներին...

 

Գագիկ Համբարյան