Ինչպես գիտենք, այս տարվանից բնակարանների ձեռքբերման կամ անհատական բնակելի տների կառուցման համար ստացված հիփոթեքային վարկերի սպասարկման տոկոսները վճարվում են պետության կողմից՝ դրանով իսկ նվազեցնելով վարկառու անձանց ֆինանսական բեռը:
Այս նախաձեռնության շնորհիվ ակտիվանում է ոչ միան շինարարական ոլորտը, այլ նաև հեշտանում է բնակարանների ձեռքբերման կարգն ու ֆինանսական հնարավորությունը:

 

Քաղաքացիների կողմից բողոքն այն էր, որ բուն գործընթացը իրենց համար բարդ էր և անհստակ:
Այսօր գործադիր մարմնի ղեկավարը անդրադարձել է այս թեմային և հանձնարարականներ տվել ֆինանսների նախարարությանը' կարճ ժամկետում ուսումնասիրել հասարակության կողմից բարձրացված հարցադրումները, որպեսզի առավելագույնս պարզեցվի հաստատված մեխանիզմները:
Բոլոր հնարավոր խոչընդոտների վերացումը կբերի նրան, որ հասարակության հնարավորինս լայն շերտեր կօգտվեն արտոնություններից:

 

Արմեն Վարդանյան