Դպրոցներում ազգային երգ ու պար առարկայի դասավանդումը թերևս անկախությունից ի վեր Հայաստանի կրթական համակարգի կարևորագույն քայլն է, ամեն դեպքում ես այդպես եմ կարծում: Իրականում պարը շատ ավելին է, քան երաժշտության տակ մարմնի համաչափ շարժումներ, այն ազգային մշակույթի կարևորագույն տարրերից է:

 

Հայկական ազգային պար պարող մարդը իրեն ավելի շատ է հայ գիտակցելու և գլոբալիզացիոն այս դարում ավելի ապահովագրված է լինելու մշակութային հնարավոր ձուլումից: Իհարկե հանրակրթական ծրագրում Հայաստանն աշխարհին հայտնի է իր Շախմատ առարկայով, որտեղ մենք միակն ենք, իսկ ազգային պարով հաստատ առաջինը չենք, բայց ինձ համար ազգային պարը հզորագույն ձռքբերումն է:

 

Միայն պետք է տեսնեք այն երեխաներին, ովքեր այս ամիսների ընթացքում սովորել են հայկական պարերը, նրանց դեմքին ժպիտ կա այդ երեխաները հաստատ վաղը հայկական կպարեն մեր խնջույքների ու միջոցառումների ժամանակ՝ ամաչացնելով մեր սերնդին: Տեսնում եք, հիմա ինչպես են պարում վրացիները, լեզգինները, չեչենները, դաղստանցիները... ինչով ենք մենք պակաս, առավել ևս, որ հայկական պարը հնագույներից է աշխարհում և ամեն շարժում իր իմաստն ունի:

 

 

 

Զոհրապ Եգանյան