Բանանով պատրաստվող զարմանահրաշ բնական դեղամիջոցը փորձարկվել է հազի և բրոնխիտի բուժման ժամանակ: Այն օգտակար է ինչպես մեծահասակների, այնպես էլ՝ երեխաների համար:
Այն բավականին սննդարար է և համեղ, ինչպես նաև՝ դրական ազդեցություն է գործում ստամոքսի վրա: Հազի, կոկորդի ցավի և բրոնխիտի ժամանակ երեխաներին խորհուրդ է տրվում տալ այս դեղամիջոցից, որը պատրաստելու համար անհրաժեշտ է.
400 մլ եռման ջուր,
2 հասած բանան
2 թեյի գդալ շաքարավազ կամ մեղր' ըստ ճաշակի (մեղրի դեպքում այն պետք է ավելացնել, երբ խառնուրդը սառչի, որպեսզի մեղրը չկորցնի օգտակար հատկությունները):
Պատրասպման եղանակը. լավ տրորել բանանը պատառաքաղով կամ գդալով, ավելացնել շաքարավազը և լավ խառնել: Խառնուրդի վրա լցնել եռման ջուրը և թողնել փակ տարայում 30 րոպե: Մեղր օգտագործելու դեպքում այն ավելացնել սառչելուց հետո:
Օգտագործման եղանակը. օգտագործել գոլ վիճակում, խմել օրական 4 անգամ' 100 մլ չափով: Ամեն օր նոր չափաբաժին պատրաստել: Հազն անցնում է մի քանի օրում:
Վրեժ Հովսեփյան