ՀԷՑ-ն ուրբաթ օրը դիմել էր Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին՝ էլեկտրաէներգիայի սակագնի թանկացման հայտով:
Բնականաբար նման իրավիճակը դժգոհություն է առաջացրել սպառողների շրջանում: Բնականաբար ՀԷՑ-ը պետք է հանձնաժողովին ներկայացնի հոսանքի թանկացման պատճառները: Մինչև բուն գործընթացը փորձենք հասկանալ դրա պատճառները:
Էլեկտրաէներգիայի թանկացման վրա կարող է ազդել ազգային արժույթը,գնաճը, տվյալ ծառայության արտադրության ծավալները և մի շարք այլ պատճառներ:
Այս գործոններից առավել հավանական և հիմնավորված պատճառ է հանդիսանում գնաճը: Նախորդ տարվա միջազգային տնտեսական իրադարձությունները բերեցին տարբեր երկների արժույթների կրճատմանը, և զգալի գնաճին:
Գնաճը բարձր էր, սակայն տնտեսական որոշ գործիքների կիրառման շնորհիվ այն մնաց նախատեսված թիրախային ցուցանիշների տիրույթում:
Այնուամենայնիվ այս գործոնը չէր կարող ազդեցություն չունենալ այս ոլորտի վրա:
Կարեն Մկոյան