Այսպիսի մի պատմություն կա. Երևանի պարսիկ խանը Հայոց կաթողիկոսին վիրավորելու նպատակով մի խուրձ առվույտ է ուղարկում Էջմիածին: Կաթողիկոսն ընդունում է «նվերը» և պատվիրում վանքի ոչխարների հոտից ընտրել մի լավ խնամված ոչխար ու փոխադարձաբար ուղարկել խանին:

 

Խանը զարմանում է, որ կաթողիկոսն իր վիրավորանքին նման պատվով է պատասխանել: Հասկանալու համար, թե բանն ինչ է, նա իր մարդկանցից մեկին ուղարկում է կաթողիկոսի մոտ: Ընդունելով խանի պատվիրակին՝ կաթողիկոսն ասում է.

 

- Խանը իր սիրած կերակուրն էր ուղարկել ինձ, ես էլ՝ իմ:

 

Հովիկ Չարխչյան