Կարգին տղա, բայց վատ քաղաքական գործիչ. Սեֆիլյանին խանգարում է իր շրջապատը
Այսօր Հիմնադիր խորդրդարանի կալանավորված անդմաներն ազատ են արձակվել: Գլխավոր դատախազության Հատուկ կարևորագույն գործերով քննության վարչության դատախազի որոշմամբ փոխվել է շարժման հինգ անդմաների խափանման միջոցը' ստորագրություն չհեռանալու մասին:
Հիմնադիր Խոհրդարանի անդամ Ժիրայր Սեֆիլյանի ազատազրկման փաստը, անկախ պատճառներից և հանգամանքներից, ճիշտ չի ընկալվում հասարակության կողմից:

 

Այսօր հանրությունը նրան ճանաչում է, որպես Արցախյան պատերազմի ազատամարտիկ և բնական է, որ այս պարագայում երբեք էլ չի կարող համակերպվել Սեֆիլյանի' բանտում գտնվելու գաղափարի հետ:
Այլ հարց է նրա քաղաքական ընկալումները
Իհարկե, ծայրահեղական գաղափարներն ու գործելաոճը մշտապես հակադրվում ու «բախվում են» հասարակական կարգի պահպանման հետ, դա պարզից էլ պարզ էր: Ամեն դեպքում, ցանկալի կլիներ, որ Սեֆիլյանի և նրա թիմակիցների շարժումը տեսնել առավել կառուցողական ու ընկալելի դաշտում:
Որքան էլ մեր գիտակցության մեջ Սեֆիլյանը դիրքավորված է որպես ազատամարտիկ, կռված տղա, սակայն այդ համբավը ոչ մի կերպ չի պրոյեկտվում նրա քաղաքական գործունեության վրա: Նա, որպես քաղաքական ակտիվիստ դեռ չի ընկալվում հանրության կողմից:

 

Սրա ապացույցն այն է, որ Հիմնադիր խորհրդարանի հավաքները մշտապես եղել են սակավաթիվ: Նրա' որպես քաղաքական գործիչ չընկալվելը պայմանավորված է նաև իր շրջապատով: Այդ իսկ պատճառով, Ժիրայրը պետք է նախ և առաջ մաքրի իր շրջապատը:
Իհարկե ազատամարտիկներին հանրությունը մշտապես ընդունում է պատերազմում ունեցած համբավի համար և բավականին դժվար է «տեսնում» նրանց, որպես քաղաքական գործիչ: Էլ չենք խոսում կռված լինելու տիտղոսը, քաղաքական դիվիդենտների համար օգտագործելու մասին:

 

 

Խաչատրյան Ժոռա