Երբեմն աղջիկները տղամարդկանց հետ հարաբերություններում դառնում են այնքան խելացնոր, որ անցնում են բոլոր սահմանները: Հայտնի է, որ տղամարդիկ ուժեղ հսկողություն չհանդուրժող ազատ էակներ են, հատկապես եթե խոսքը զուգընկերուհու հետ հարաբերությունների մասին է, գրում է aut.ru-ն:
Անկասկած, կանայք երբեմն ավելորդ կպչունություն են դրսևորում' վախենալով, որ տղամարդը կխաբի կամ կդավաճանի: Սակայն վստահությունն ամենակարևորն է հարաբերություններում:
Եվ եթե մինչև վերջ չի վստահում իր տղամարդուն, չարժե շարունակել նրա հետ հարաբերությունները և անընդհատ խանդել նրան:

 


Ահա թե որոնք են ավելորդ կպչունության նախանշանները կին-տղամարդ հարաբերություններում:
Ազատ տարածություն
Ցանկացած մարդ ունի ազատ ապրելու իրավունք: Տղամարդը նույնպես կնոջ հետ հարաբերություններում ազատ անհատականություն է, ուստի չի կարելի անընդհատ հետևել նրա հեռախոսազանգերին' ինչ-ինչ տեղեկություններ հավաքելու նպատակով, որը կարող է սահմանափակել նրա հանդիպումները ընկերների կամ գործընկերների հետ: Չի կարելի թույլ տալ նման այլ հիմարություններ, որոնք հատուկ են չափազանց խանդոտ կամ չվստահող կանանց: Ի վերջո, կնոջը նույնպես վաղ թե ուշ կարող է պետք լինել հանդիպել իր ընկերուհիներին, մասնակցել հավաքույթի և այլն: Եվ դժվար թե նրան դուր գա իր զուգընկերոջ ավելորդ կպչունությունը:

 

 

Շարունակությունը՝ այստեղ