Էրդողանն էսօր Գալիպոլիում հերոսացրել է Անտանտի դեմ կռված թուրք զինվորներին՝ նշելով, թե նրանք պայքարել են արդարության համար: Էդ պահին արքայազն Չառլզը լայն ժպտում էր, էն Չառլզը, որի երկիրն Անտանտի կազմում միայն Գալիպոլիում մի քանի տասնյակ հազար զոհ տվեց «արդարության թուրք մարտիկների» դեմ պայքարում: Նույնն է, ինչ Մերկելը գնա, ասենք, Նորմանդիայի ազատագրման արարողության ու, օրինակ, Պուտինի ներկայությամբ հերոսացնի ֆաշիստներին, մեղադրի նրանց ոչնչացրած կոալիցիոն զորքերին:
Ասենք, ուրիշ ինչ պիտի ասի ու անի Էրդողանը, որ Եվրոպան չառլզերի դեմքով լայն չժպտա նրան: Մի քանի տարի առաջ դեռևս ԱԳ նախարար Դավութօղլուն ասաց, թե Թուրքիան ցանկանում է վերականգնել Օսմանյան կայսրության փառքը: Նույնն է, ինչ Մերկելը հայտարարի՝ Գերմանիան ցանկանում է վերականգնել Երրորդ ռայխի փառքը:
Ի դեպ, էսօր թուրքերը ռազմական ավիացիայի ցուցադրական վարժանքներ էլ էին անում, թե բա՝ պետք եղած դեպքում էլի եվրոպացի մսացու կուտենք, քանի ձեզ պես առաջնորդներ ունեն...
Դավիթ Սարգսյան