Թուրքական վերնախավի վերջին հայտարարությունները լուրջ զայրացրել են ադրբեջանցիներին: Մասնավորապես Էրդողանի' Օսմանյան կայսրության հայ քաղաքացիների հետնորդներին ցավակցելու լուրը ադրբեջանցիներին խառնել է իրար:
Մեկնաբանություններում Էրդողանի երեսին անխնա ցեխ են շպրտում: Էլ ծախու արարած, էլ հայի լամուկ, էլ հայերին ծախված: Փաստորեն իրոք Ադրբեջանն ավելի է անհանգստացած ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացով: Մեկը հարցնող լինի, թե ձեզ ինչ:
Սարգիս Ասատրյան