Թերթելով պատմության էջերը, շատ դրվագների կհանդիպենք որտեղ թուրք և հայ ժողովուրդները հանդես են գալիս որպես եղբայրական ազգեր:Վերջին նման օրինակը Ստամբուլում կայսերականների հակահեղափոխական խռովության համատեղ ճնշումն էր, երբ հայերը հետևելով երիտթուրքերի կոչին միացան նրանց, և հավատալով, որ դա իսկապես կռիվ է ազատության համար, անցան նրանց շարքերը և 2 շաբաթ տևած պատերազմում հարյուրավոր զոհեր տվեցին:Կա նույնիսկ մի վարկած, որ այդ օրերին Թալեաթ Փաշային սուլթանի լրտեսներից հայերն են թաքցրել:
Ով իմանա արդյոք երիտթուրքերը կհասնեին հաղթանակի առանց հայերի աջակցության:
1910թ.-ին Թալեաթը և Գրիգոր Զոհրապը միասին մասնակցեցին մի հուշարձանի բացման, որտեղ երիտթուրքը ունեցավ իր պատմական ելույթը' հայերի և թուրքերի եղբայրության մասին:Թե ինչ նկատի ուներ եղբայրություն ասելով, պարզ դարձավ ընդամենը 5 տարի անց:

 


Այսօր Թուրքիայում իրարամերժ կարծիքները շատ են:Հատկանշական է, որ հազարավոր թուրք մտավորականներ, լրագրողներ ու քաղաքական-հասարակական գործիչներ ինչքան էլ քայլեր են ձեռնարկում իրենց պապերի գործած ոճրի համար ներում ստանալ, այնուամենայնիվ նրանցից քչերն են համարձակ գտնվում և օգտագործում "ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆ" տերմինը:
Օրինակ թուրք լրագրող Սեֆա Քապլանը մի ամբողջ գիրք ունի երիտթուրքերի գործած ոճրի և հայերի կրած չարչարանքների մասին, բայց ինչպես այդ գրքում, այնպես էլ բազմաթիվ զրույցներում նա գիտակցաբար խուսափում է օգտագործել Ցեղասպանություն եզրույթը:

 


Ըստ սոցիոլոգիայի պրոֆեսոր Ֆերհադ Քենթելի, մենք պետք է հասկանանք ժամանակակից թուրքերին, քանզի իրենք դասագրքից այլ բան են սովորել և շատ դժվար է ընդունել այն փաստը, որ իրենց պապերը ցեղասպանություն են գործել, հատկապես այն դեպքում երբ մյուս հարևանները պնդում են, թե նրանք աշխարհի ամենապարկեշտ մարդկանցից են եղել :Ըստ նրա ժամանակ է պետք հաշտվելու համար, որ իրենց նախնիները նման վատ ժառանգություն են թողել:
Արդյոք սա ցեղասպանություն էր, չգիտեմ թե երբ թուրքերը խիզախ կգտնվեն և կտան այս հարցի ճշմարիտ պատասխանը, սակայն ակնառու է այն փաստը, որ թուրք հասարակությունը, ունի ճշմարտությունն իմանալու ցանկությունն ու կարիքը:Մնում է իշխանությունները տան այդ հնարավորությունը:
Այնուամենայնիվ կարելի է կարծիք կազմել, որ ժամանակակից թուրքերը ուրիշ են և տարբերվում են իրենց չարաբաստիկ նախնիներից, որ քաղաքակիրթ եվրոպա ձգտող այս ժողովուրդը մի գուցե այդքան էլ վատը չի այսօր:Սակայն ամենից առաջ հիշել է պետք, թուրքը մնում է թուրք:

 

 

Բոբ Թոմաս