Արդեն 2 օր է ադրբեջանական լրատվական կայքերը հեղեղված են վերլուծություններով առ այն, որ Ադրբեջանին անհանգստացնում է Թուրքիայի «բռնած խաղը»' կապված ցեղասպանության հետ: Մի շարք լրատվական կայքեր վերլուծությունները վերնագրում են այսպես: «Если Эрдоган и Давутоглу заигрывают с армянством, «Почему Анкара проигрывает Еревану?», «Давутоглу скорбит вместе с армянами»: Կարդալով այդ վելուծությունները' կարելի է եզրակացնել, որ Ադրբեջանը, մեղմ ասած, խուճապի մեջ է, իր վաղեմի դաշնակից՝ Թուրքիայի վարած քաղաքականությունից:
Թուքերի կողմից հնչեցվող նման հայտարարությունրը կարելի է համարել Հռոմի Պապի և եվրոխորհրդարանի կողմից կատարված ճնուշումների արդյունք, որովհետև պատահական չէ, որ նման հայտարարություններ Թուրքերի կողմից արվում են հենց 100-ամյակին ընդառաջ:
Իչնքան էլ մեր հանրության շրջանում լայն տարածում ունի «ինչ ուզում եք արեք, մեկա Թուրքիան չի ճանաչելու» արտահայտությունը, միևնյուն է տեղի ունեցածը արդեն իսկ կարելի է համարել արդյունք:
Ամիսներ առաջ, հայ-թուրքական հարաբերությունների հետ կապված, Էրդողանի հայտարարությունները' ինչ-որ իմաստով «ագրեսիա» էր մատնանշում, նա նույնիսկ կոնկերետ պայման էր դնում հայերի առաջ. «Հայ-թուրքական հարաբերությունները քննարկաման կարժանանան այն դեպքում, երբ Ղարաբաղի գոնե մեկ շրջան կվերադարձվի Ադրբեջանին»: Ադրբեջանի ջղաձիգ արձագանքը, ինչ-որ տեղ հասկանալի է, որովհետև կատարված հայտարարություններում թուրքերը կարծե՞ս թե մոռացել են իրենց «փոքր եղբայր» Ադրբեջանի մասին:
Վիտալի Մանգասարյան