Ծնվել է 1884 թվականին Արևմտյան Հայաստանի Սեբաստիայի նահանգի Բրգնիկ գյուղում: Գրական ֆիդայի Վարուժանը իր գրիչով պայքարի ու անարդարության դեմ մարտնչելու կոչ արեց: Նա այն գրողներից է, ով հայի ոգու մեջ փորձում էր սերմանել խիզախություն, խրոխտություն, ապագայի հանդեպ հավատ, թեև ժամանակն օրհասական էր և արյունոտ:

 

 

Հեթանոսական աննկուն ոգին նա փորձում էր համադրել քրիստոնեական վեհ արժեքների հետ՝ երգելով ուժը, գեղեցկությունը, կյանքի վայելքներն ու թովչանքը, արարումն ու աշխատանքը: Գյուղաշխարհը զարմանալի երանգներ ու առասպելական գծեր է ստանում նրա գրչի տակ: «Հացին երգը». այսպես է կոչվում գյուղաշխարհի սրբացմանը նվիրված բանաստեղծական շարքը, որը նա ձոնեց արևին ու անձրևին, մշակին ու արտին, ցորենին ու աղորիքին....
Այնքա՜ն ծրագրեր ուներ հանճարեղ բանաստեղծը, կիսատ մնացած այնքա՜ն գործեր, բայց կեռ յաթաղանը նրա արյանն էլ էր կարոտ մնացել....

 

 

Արսեն Վարդանյան