ԱՄՆ Լուիզիանա նահանգի հայերը այսօր ապրիլի 19-ին Հայոց ցեղասպանության 100-ամյակի կապակցությամբ հիշատակի միջոցառում են կազմակերպելու։ Նահանգի մայրաքաղաք Բաթոն Ռուժում՝ Սուրբ Կարապետ եկեղեցում կմատուցվի սուրբ պատարագ և հոգեհանգստյան արարողություն կկայանա՝ ի հիշատակ 1.5 մլն զոհերի։


«Դաշնակից տերությունները՝ Անգլիան, Ֆրանսիան և Ռուսաստանը, 1915թ. մայիսին համատեղ հայտարարություն արեցին՝ Օսմանյան կայսրությանը մեղադրելով մարդկության դեմ հանցագործության մեջ»- նշել են միջոցառման կազմակերպիչները և հավելել, որ 100 տարի անց հայերը բախվում են Թուրքիայի ժխտողականությանը, ինչը վտանգավոր նախադեպ է ստեղծում՝ առավել հավանական դարձնելով ապագա ցեղասպանությունները։

 

 

Գրիգորյան Ժորա