Այսօր, ապրիլի 16–ին, մասնակցեցի Երևանի Սիամանթոյի անվան թիվ 162 դպրոցի բակում Հայոց Մեծ Եղեռնի զոհ դարձած արևմտահայ բանաստեղծ Սիամանթոյի կիսանդրու բացման հանդիսավոր արարողությանը։
Շնորհավորում եմ դպրոցի ողջ կոլեկտիվին, աշակերտներին, ինչպես նաև շնորհակալությունս եմ հայտնում կիսանդրու տեղադրմանն աջակցած բոլոր անձանց, ճարտարապետին, քանդակագործին։
Տարոն Մարգարյան