Այսօր Եվրոխորհրդարանում Հայոց Ցեղասպանության 100 ամյակին վերաբերող բանաձևի ընդունմանն ընդառաջ Թուրքիայի նախագահ Ռ.Էրդողանը կրկին "հիշել" իր երկրում բնակվող ՀՀ քաղաքացիներին...Թուրքիայի նախագահը կրկին վայրահաչել է իր երկրում բնակվող 100 հազար ՀՀ քաղաքացիների մասին և հավելել,որ ԺԱՄԱՆԱԿԻՆ ինքը կարող էր նրանց ՎՏԱՐԵԼ երկրից...Բայց չի արել,որովհետև թուրքերը հանդուրժող են և դեմ են խտրականությանը...Այս թեթև ՇԱՆՏԱԺԻՑ հետո,Թուրքիայի նախագահը նորից է անդրադարձել Եվրոխորհրդարանին և նշել,որ իր երկրի համար բացարձակ ոչ մի նշանակություն չունի,թե ինչ փաստաթուղթ է ընդունելու այն...Ըստ քոչվոր Ռ.Էրդողանի իր երկրում ԵՐԲԵՔ ցեղասպանություններ չեն եղել...

 


Առաջին անգամ չէ,որ Ռ.էրդողանը սպառնում է ՀՀ քաղաքացիներին վտարել Թուրքիայից...Նույնաբովանդակ հայտարարությամբ նա հանդես էր եկել նաև 2010 թ.մայիսի վերջին...Ու այն ժամանակ էլ,ըստ ԻՐ տվյալների Թուրքիայում բնակվում էր 100 հազար հայ...Սակայն անկախ փորձագետները պնդում են,որ Թուրքիայում բնավող Հայաստանի քաղաքացիների թիվը ԼԱՎԱԳՈՒՅՆ դեպքում չի կարող գերազանցել 35-40 հազարը...Թուրքիայի նախագահը 100 հազար ասելով,երևի ինկատի ունի նաև Թուրքիայի հայազգի քաղաքացիներին,որոնց թիվը չի գերազանցում 65 հազարը...Անընդհատ բարբաջելով հայերին երկրից արտաքսելու մասին,Թուրքիայի նախագահը ԱՊԱՑՈՒՑՈՒՄ է,որ իր ղեկավարած երկիրը ՈՉՆՉՈՎ չի տարբերվում Թալեաթի,Էնվերի,Ջեմալի,Նազմի և այլ հանցագործ երիտթուրքերի կողմից ղեկավարված Օսմանյան կայսրությունից...

 


Հ.Գ.Մեկը չկա հարցնի թուրքերի նախագահին,թե եթե ցեղասպանություն չեք իրագործել,ապա ու՞ր են "կորել" ներկայիս Թուրքիայի տարածքում բնակված մոտ 3.5 ՄԻԼԻՈՆ հայերը...Եթե նրանց տարհանել են իրենց իսկ "անվտանգության" համար,ապա ժամանակը չէ՞,որ "տարհանվածների" հետնորդները ՀԵՏ վերադառնան իրենց ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՅՐԵՆԻՔ ՈՒ ՀԵՏ ՍՏԱՆԱՆ իրենց պապերից "ժամանակավորապես" խլված սեփականությունը..Ռ.Էրդողանը շատ է սիրում խոսել իր երկրի ԲԱՑ,սակայն ՄԱՔՐԱԶԵՐԾՎԱԾ արխիվների մասին...Բայց չի անդրադառնում այն փաստաթղթերին,որոնք մի քանի կողպեքի հետևում են պահված ու որոնցում արտացոլված են հայերի ունեցվածքի մասին տվյալներ՝ապագախտնազերծելով Օսմանյան Կադաստրային ծառայության տվյալները...Եթե թուրքերը ցեսասպանություն չեն գործել,ապա ու՞ր են հայերի կողմից կառուցված 200 վանքերը և 1600 եկեղեցիները,որոնց 90% ավերվել է կամ մզկիթի վերածվել...Ու այսպիսի ԵԹԵ-րը շատ են...
Ռ.Էրդողանը իր "ջայլամային" քաղաքականությամբ ուզում է ոչ միայն հերքել ՀԱՅԵՐԻ,այլև ՀՈՒՅՆԵՐԻ,ԲՈՒԼՂԱՐԱՑԻՆԵՐԻ,ՀՈՒՅՆԵՐԻ,ՀՐԵԱՆԵՐԻ,ԱՍՈՐԻՆԵՐԻ,ՔՐԴԵՐԻ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ,որոնց "հեղինակը" իր ԵԿՎՈՐ հայրենակիցներն են...11-12 դդ. Միջին Ասիայից հասնելով Կովկաս և Փոքր Ասիա թուրքերը ցեղասպանության ենթարկեցին տեղաբնակներին՝տիրանալով նրանց տարածքներին,մշակույթին,ճարտարապետությանը և այլն...

 

 

Գագիկ Համբարյան