Ընդամենը երկու ամիս առաջ ԲՀԿ ԱԺ խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը բավականաչափ խիստ էր արտահայտվել Քիմ Քարդաշյանի հասցեին՝ անվանելով նրան տխրահռչակ:


Փետրվարյան իրադարձությունների արդյունքում ԲՀԿ ղեկավարի պաշտոնը ստանձնած Նաիրա Զոհրաբյանը կտրուկ փոխել է վերաբերմունքը Քիմի հանդեպ՝ լրագրողներից մեկի հետ զրույցում անկեղծանալով, թե այդ տիկնոջը պետք է շնորհակալություն հայտնել Հայաստանը ավելի ճանաչելի դարձնելու, իր արմատները գտնելու համար և ոչ թե անպարկեշտ ձևակերպումներով փորփրել նրա անցյալը և հնչեցնել ոչ կոռեկտ գնահատականներ:


Ինչ վերաբերում է հարցին, թե արդյո՞ք Վատիկանի Սուրբ Պետրոսի տաճարում մատուցված պատարագը իշխանության ձեռքբբերումը չի համարում, նախկինում անհապաղ իշխանափոխություն պահանջող և եվրոպաներում այդ մասին բարձրաձայնող գործիչը համեստորեն պատասխանել է. «իշխանություն-ընդդիմություն բաժանում չէի անի, սա համարում եմ հայ ժողովրդի ձեռքբերումը, և կան հարցեր, որոնց դեպքում, փառք Աստծո, մեր դիրքորոշումները միասնական են և, միասնական լինելով, գերակա հարցերում կարող ենք արձանագրել նման հաղթանակներ: Այդ դեպքում ով կամ ինչն էր խանգարում նախկինում՝ այլընտրանք լինելը, թե՞ …

 

 

Ալիսա Մանուկյան