Բարձրացվել է շրջանառության հարկ վճարող համարվելու համար իրացումից հասույթի առավելագույն շեմը: Ներկայիս 58,35 մլն դրամի փոխարեն, նախատեսվում է սահմանել նոր շեմ' 113,4 մլն դրամ' նախորդ օրացուցային տարվա ընթացքում գործունեության բոլոր տեսակների մասով մատակարարված ապրանքների, մատուցված ծառայությունների և կատարված աշխատանքների գծով՝ առանց ԱԱՀ-ի:


Սրանով կառավարությունը փարատում է այն մտահոգություննները, որ փաստաթղթավորման բացահայտման դեպքում կարող են լինել տնտեսվարողներ, որոնց իրական շրջանառությունը կգերազանցի 58,35 մլն դրամը եւ նրանք կհայտնվեն ԱԱՀ դաշտում:


Հարկ է նշել նաեւ, որ շրջանառության հարկի շեմը բարձրացվում է ոչ միայն առետրային գործունեություն իրականացնողների, այլեւ բոլոր մյուս տեսակների համար:

 

 

Արմեն Վարդանյան