Ֆրանսիայի նոր դեսպանը Վաթիկանում կլինի Լորեն Ստեֆանին, ով չի թաքցնում, որ հաամասեռամոլ է։ Նկատեք, սա անում է Ֆրանսիան՝ մի երկիր, ով հանդիսանում է Արևմտաեվրոպական կաթոլիկ ճյուղի հիմնարար մասը և այժմ, նույն այդ երկիրը առաչուն ապտակ է հասցնում կաթոլի եկեղեցուն՝ բացահայտորեն ցույց տալով, որ պաշտոնական Ֆրանսիայի համար տոլարենատության ու մուլտիկուլտուրալիզմի վրա հիմնված պոստմոդեռնիստական նոր արժեհամակարգը ավելի մեծ արժեք ու կարևորություն ունի, քան Ֆրանսիային՝ Ֆրանսիա, իսկ Եվրոպային՝ Եվրոպա դարձրած քրիստոնեությունն ու դրա Կաթոլիկ ճյուղը։


Ու այս պրոցեսսը շարունակական է։ Եվրոպան տարեցտարի հեռանում է իր արմատներից, կազմաքանդում է իր արժեհամակարգը, ինչը ոչ մի լավ բան չի գուժում եվրոպացիներին ու աշխարհին։ Եվ պետք է չէ մտածել, որ նյութական բարեկեցությունը այն գործոնն է, որը առաջ կմղի Եվրոպային։ Չի կարելի մոռանալ պատմության դասերը ու Հռոմեական Կայսրության ճակատագիրը։ Եթե ուսումնասիրեք Հռոմի անկման գենեզիսը, ապա կտեսնեք, որ դա հնարավոր դարձավ ոչ թե նրա արրդյունքումն, որ Հռոմը թուլացել էր ինքն իրեն, այլ նրա, որ հենց նույն նյութական բարեկեցության և բարքերի տոտալ դեգրադացիայի արդյունքում, հռոմեական հասսարակությունը այլևս դադարել էր կենսունակ լինել, իսկ պետական համակարգն ամբողղջովին փտել էր և արդյունքում եկվոր բարբարոսների առաջացրած ցնցումները, որոնք դեռ մի քանի դար առաջ Հռոմը կասեցնում էր տասնապատիկ ավելի փոքր ուժերով, բերեց նրան, որ անտիկ աշխարհի ամենահզոր գերտերությունը փուլ եկավ թղթե տնակի պես և հետևեցին մի քանի հարյուր տարի տևած Մութ դարերը։


Եթե եվրոպան այսպես շարունակի, այս աստիճան ոտնահարի սեփական անցյալ ու սեփական արժեհամակարգային կոդը, դրան սպասում է ույն ճակատագիրը, ինչ հռոմին։ այն տարբերությամբ, որ հեթանոս բարբարոսների դերն այս անգամ կկատարեն մոլեռանդ մահմեդական միգրանտները։

 

 

 

Գոռ Սաղաթելյան