Գոռ Բադումյան.- Հայ աղջիկները շատ կանացի են, հավատարիմ, ազնիվ: Ունեն շատ ազգային բնավորություն, բայց հիմա քայլում են ազգայինը կորցնելու ճանապարհով:


Հայկական սիրո «նպատակը» բոլորիս մոտ նույնն է' սերնդի շարունակություն: Հայ տղամարդը հայ աղջկան սեր խոստովանելիս կամ ամուսնության առաջարկություն անելով՝ նախևառաջ աղջկա մեջ իր երեխաների ապագա մորն է տեսնում: Հայ աղջիկների ամենամեծ թերությունն այն է, որ երբ սիրահարվում են, թողնում են սովորելը, չեն ցանկանում աշխատել, իրենք իրենց պահվածքով տղաներին ստիպում են, որ իրենց ղեկավարեն ու իրենց փոխարեն որոշումներ ընդունեն:


Աշոտ Խուրշուդյան.- Հայ աղջիկներն օրեցօր ավելի են ձգտում ամուսնության՝ նյութական հիմքի վրա, հաճախ առանց զգացմունքների: Տխուր է շատ:


Գիտե՞ք, սիրո մեջ կարևորը ընդհանուր հետաքրքրություններն են, հայացքների մոտիկությունը: Մենք՝ հայերս, սիրուց սպասում ենք մենք էլ չգիտենք, թե ինչ: Միայն թե հասարակությունն այս չմտածի, միայն թե այն չմտածի:


Սամվել Սեղբոսյան.- Հայ աղջիկները հաճախ միջավայրին ոչ համապատասխան են իրենց պահում, սիրում են խոսել բարձրաձայն ու «ապրում» են հարևանների կյանքով: Բայց հայ աղջիկները շատ օգնող-հասնող են: Չեմ ուզում փնովել հայ աղջիկներին, նրանք «ջիգյար» ունեն: Հայկական սե՞ր: «Կիկոսի մահը» հեքիաթը լսել եք, չէ՞: Հայկական սիրային հարաբերությունները հիշեցնում են այդ հեքիաթը:


Ամեն հայ աղջիկ առաջին իսկ հանդիպմանը մտովի ամուսնանում է, բողոքում սկեսուրից, երեխաների դաստիարակությունից, ամուսնու խմելուց, բողոքում ու՝ «Վայ, Կիկոս ջան, վայ, բալա ջան»:


Կարեն Կարապետյան.- Այսօր մեր աղջիկները 2 ծայրահեղ բևեռներում են. կամ ամբողջովին հայ են՝ իրենց պահվածքով, էությամբ, կամ մոռացել են հայերենը: Սիրո մեջ սիրելիի գլխին մեկ տաք ջուր են լցնում՝ ամբողջ օրը կրկնելով՝ ես քեզ սիրում եմ, մեկ սառը ջուր՝ դու ինձ չես սիրում, ապացուցիր: Հայկական սերը զերծ է «հարազատության» զգացումից: Հայ սիրահարները միշտ մնում են այդ կարգավիճակում, նրանք որպես ընկերներ չեն շփվում:


Ամբողջական՝ կարդա՛ այստեղ