Եթե կարողանաք գտնել երիտասարդ սերնդի մի ներկայացուցչի, որ ծանոթ չլինի Facebook-ին կամ одноклассники.ru-ին, ապա այդ մարդու պատվին պետք է հուշարձան կանգնեցնել: Այնպես է ստացվել, որ երիտասարդների մեծ մասը ոչ թե պարզապես տարված է սոցիալական ցանցերով, այլև իր «երկրորդ» կյանքն է վարում համացանցի տիրույթներում:

 

Ի սկզբանե այնպիսի տպավորություն էր, թե սոցիալական ցանցերը միայն ուրախություն են բերում. մարդիկ հնարավորություն ստացան շփվելու միմյանց հետ, կիսվելու լուսանկարներով ու նորություններով արտասահմանում գտնվող ընկերների և բարեկամների հետ: Սակայն որքան շատ վիրտուալ շփումը սկսեց տարածում գտնել, այնքան շատ մինուսներ մենք սկսեցինք նկատել: Կողքի շենքում բնակվող մարդու հետ մենք կարող ենք ժամերով շփվել համացանցով: Մի՞թե դա նորմալ է:

 

Սոցիալական ցանցերը դեռահասների և երիտասարդների, ինչու չէ նաև ավելի ավագ սերնդի ներկայացուցիչների համար վտանգավոր «հիվանդություն» են: Դրանք դառնում են գլուխ գովելու գործիք: Ոմանք տեղադրում են անհամար պրոֆեսիոնալ լուսանկարներ, որտեղ բրեդ պիտերից ու անջելինա ջոլիներից վատ տեսք չունեն, որպեսզի հավաքեն բազում լայքեր ու մեկնաբանություններ: Մյուսներն էլ չափազանց օպերատիվորեն ստատուսների ու check-in-ների միջոցով պատմում են, թե որ գլամուր սրճարանում են այժմ գտնվում ու տեղադրում են իրենց կերած ամեն ձվածեղի ու թեյի լուսանկարը: Որոշ մարդիկ էլ շաբաթական հիսուն ֆոտոալբոմ են ստեղծում, որտեղ տեղադրում են իրենց ճանապարհորդությունների նկարները: Իհարկե դժգոհ մարդկանց կարելի է խնդրել պարզապես չնախանձել, սակայն նման արարքներն իսկապես կարող են տհաճ հետևանքներ ունենալ:

 

Շարունակությունը՝ այստեղ