Երկու օր է համացանցը քննարկում ու քննադատում է ՀՀԿ կանանց ՈՉ ԱԴԵԿՎԱՏ պահվածը Ծիծեռնակաբերդում՝ուր նրանք այցելել էին ծաղիկներ խոնարհելու Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին...Բազբաթիվ և բազմաբովանդակ մեկնաբանությունուններ գրվեցին,որոնցում շատ "լուրջ" քննարկում էին ՀՀԿ կանանց պահվածքի պատճառները...Ես էլ հետ չմնամ և իմ կարծիքը հայտնեմ...Ըստ իս,Հերմինե Նաղդալյան & Co. ուրախության և բարձր տրամադրության պատճառը այն չէր,որ ԱՄՆ-ի հերթական նահանգը՝Հավային,ճանաչեց Հայոց Ցեղասպանությունը,այլ այն որ նրանցից շատերը ԱՌԱՋԻՆ անգամ տեսել էին ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանին...Մի քանի "տոտաներ" նույնիսկ հրճվանքից թռվռացել էին,որը և ֆիքսել էր Գ.Շամշյանի տեսախցիկը...   

 

 


Հ.Գ.Ես շատ ուրախ եմ,որ չնայած ԲՈԼՈՐ դժվարություններին, մեր կանայք խնամված ու կոկիկ են...Բայց ՀՀԿ-ը կականց այդ "պոդ ցվետային"(под цвет) մոլուցքը զարմանք հարուցեց ինձ մոտ...Ի՞նչ պարտադիր էր բոլորին շաբլոն՝"ԱՆՄՈՌՈՒԿԱԳՈՒՅՆ" վզկապներ կապել տալ...Էլ չեմ ասում "ԱՆՄՈՌՈՒԿԱԳՈՒՅՆ" մեխակների և Հ.Նաղդալյանի կոշիկների մասին...Այս ամենից ինկուբատորային "հոտ" էր գալիս...Ասում են,որ ԵՐԿՈՒ երնեկ մի տեղ չի լինում...Կրթության և Գիտության նախարարության շատ ԳՈՎԵԼԻ նախաձեռնությունից հետո՝մինչև ապրիլի 24-ը դպրոցականների պատվո պահակախմբեր կանգնեցնելը Ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ,ՀՀկ-ը կանանց երթը այս կերպ կազմակերպելը և անցկացնելը ԿՈՊԻՏ սխալ էր...


Ի դեպ..ՈՐՏԵ՞Ղ ԷՐ ՀԱՆՐԱՃԱՆԱՉ ''ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՏԱՏԻԿԸ''...

 

 

Գագիկ Համբարյան