Ասում են' աչքերը մարդու հոգու հայելին են: Իսկ աչքերի գու՞յնը... Տեսնենք, թե ինչ են ասում աղջիկների աչքերի գույնը իրենց բնավորության մասին:
Կանաչ աչքեր
Կանաչ աչքեր ունեցող աղջիկների մեջ շատ են նպատակասլաց, համառ անհատականությունները: Ճիշտ է, երբեմն այդ նպատակասլացությունը վերածվում է սովորական համառության: Շատ դժվար է գուշակել, թե կանաչ աչքեր ունեցող խորհրդավոր աղջիկն իրեն ինչպես կպահի այս կամ այն իրավիճակում: Նա կարող է ամեն օր հանդես գալ տարբեր դերերով: Այս աղջիկները լավ զարգացած ինտուիցիա ունեն: Նրանց համար շատ կարևոր է սեփական արարքների ճշմարտացիության մեջ վստահությունը: Երկրորդ տեղում է իրենց հարազատների կարծիքը, իսկ ահա շրջապատի, հարևանների, աշխատակիցների կամ պարզապես ծանոթների կարծիքը նրանց համար բացարձակ անկարևոր է: Դրա հետ մեկտեղ նրանք չեն սիրում բացահայտ վիճաբանություններ և ամեն կերպ խուսափում են դրանցից:
Բաց շագանակագույն աչքեր
Բաց շագանակագույն աչքեր ունեցող աղջիկները ամաչկոտ են և հեշտ խոցելի: Նրանց բնորոշ վիճակը մտածմունքներն են, թե ինչ կլիներ և ինչ կարող է լինել: Նրանք սիրում են երազելու գործընթացը, ինչը հաճախ չի հասնում երազանքը իրականության վերածելու գործողություններին: Նրանք ալարկոտ են: Սակայն հենց այս աղջիկներին է պետք հանձնարարել ամենադժվար գործերը, քանի որ այնքան կմտածեն, որ ի վերջո կգտնեն ամենաարդյունավետ լուծումը: Առաջին հայացքից նրանք շատ քնքուշ էակներ են, սակայն իրականում նախընտրում են ամեն ինչ ինքնուրույն անել:
Շարունակությունը՝ այստեղ