Այսօր երեկոյան մասնակցեցի Հարության տոնի առիթով Սուրբ Սարգիս եկեղեցում մատուցված Ճրագալույցի պատարագին և ցանկանում եմ հայոց եկեղեցիներում հնչած ավետիսը փոխանցել ձեզ բոլորիդ'
«Քրիստոս հարյավ ի մեռելոց, Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի»:


Հայտնի է, որ Հարության տոնը, կամ ինչպես ժողովուրդն է ասում' Սուրբ Զատիկը, ուրախության տոն է, հետևաբար, մաղթում եմ, որ ուրախությունն ու հավատն իշխեն բոլոր հայ ընտանիքներում: Թող հույսով ու լույսով լցվեն բոլորի տները և անսպառ սերն ու ստեղծարար համերաշխությունը թևածեն մեր ընդհանուր տանը'աշխարհասփյուռ հայության մայրաքաղաք Երևանում:

 

 

 

Տարոն Մարգարյան