Տնտեսության տարբեր ոլորտներում գործարքների համատարած փաստաթղթավորման ապահովման ու ստվերային շրջանառությունների կրճատման նպատակով հարկ վճարողների մոտ արձանագրվել են շրջանառությունների, գների թերհայտարարագրումների, չգրանցված վարձու աշխատողների բացահայտման դեպքեր: Ընդհանուր առմամբ, 2014 թ. երկրորդ կիսամյակում իրականացրած աշխատանքների և ստվերի կրճատման արդյունքում պետբյուջե է մուտքագրվել լրացուցիչ 16 մլրդ դրամ:
Ֆինանսների նախարար Գագիկ Խաչատրյանը կառավարության նիստի ժամանակ զեկուցել է, որ ՀՀ 2014թ. պետական բյուջեի կատարման ընթացքում ծախսերի ֆինանսավորման գործընթացն իրականացվել է սահուն և հարթ, ինչը հնարավորություն է տվել հաշվետու ժամանակահատվածում չկուտակել բյուջետային պարտքեր: Ընդլայնվել է Կենտրոնական գանձապետարանում ներդրված հաշիվների էլեկտրոնային կառավարման «Client-Treasury» համակարգը:
Կարինե Առաքելյան