Ներկայացվող տեսանյութը Սիրիայի հյուսիս-արևմտյան Իդլիբ նահանգից է, որտեղ վերջին շրջանում լուրջ հաջողություններ են գրանցում Թուրքիայի աջակցությունը վայելող ընդդիմադիր խմբավորումները և հատկապես՝ Սիրիայում «Ալ-Կաիդայի» ճյուղավորումը հանդիսացող «Ալ-Նուսրայի ճակատ» կառույցը: Ռազմական գործողություններն ուղեկցվում են շրջանի բնակչության զանգվածային գաղթով, ինչի վերաբերյալ կադրեր կան նաև այս տեսանյութում (թեպետ դրանք ներկայացվում են որպես քննադատություն՝ ուղղված կառավարական ուժերին՝ իբր նրանք կենդանի վահան են դարձրել խաղաղ բնակչությանը):


Ինչևիցե, պարզապես անհնար է անտարբեր մնալ նման իրողության հանդեպ, հատկապես՝ հայերիս պարագայում, այս օրերին՝ ապրիլ ամսին, Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին, նույն մերձավորարևելյան տարածաշրջանում, նույն Թուրքիայի անմիջական մասնակցությամբ, երբ նման դեպքերի նորովի դրսևորումները հիշեցնում են մեր ժողովրդի՝ ավելի քան մեկդարյա վաղեմության, դեռևս չսպիացած վերքերի մասին...

 

 

 

 

Արմեն Պետրոսյան