Ցանկանում եմ իմ խորին երախտագիտությունը հայտնել մեր գլխավոր մարզիչ Բեռնար Շալանդին' հայկական ֆուտբոլում իր ներդրման, նվիրվածության և պրոֆեսիոնալիզմի համար: Անձամբ ինձ համար գերագույն հաճույք էր այսպիսի մարզչի հետ աշխատելը և ես շատ եմ գնահատում նրա կողմից ինձ տրված խորհուրդները: Մեր համատեղ աշխատանքը կարճ տևեց, բայց ես ուզում եմ սրտանց շնորհակալություն հայտնել նրան իր աջակցության համար և մաղթում եմ լավագույնը իր հետագա ծրագրերում:

 

 

 

Հենրիխ Մխիթարյան