Հերիքա ֆիքսվեք, թե անմոռուկը որտեղ կպցրեցին: Հարգելիներս, ի՞նչ եք առանց իրար հերթ տալու ստատուսներ գրում, թե բա անմոռուկը կպցրին, բռիլոկի վրա, շորի վրա, բարձի վրա, ավտոյի վրա, ակի վրա, բռոշկայի վրա... եսիմ էլ որտեղ:


Հերիքա էլի ֆիքսվեք, մեկա ինչքան էլ ձեզ կոտորեք, ինչքան էլ ստատուս գրեք, ամեն մարդ յուրովի ա գնահատում անմոռուկի կարևորությունը ու յուրովի է փորձում օգտագործել նրան:


Կներեք, բայց ես չեմ մեղադրում էն մարդկանց, որոնք անմոռուկը օգտագործում են իրենց բիզնես շահերի համար. բա ինչ անեն է խեղճերը՞՞՞ ամեն առիթ փորձում են օգտագործեն, որպեսզի երկու կոպեկ փող աշխատեն տուն պահեն, անմոռուկն էլ էն առիթներից է, որ պետք է օգտագործեն, հիմա ինչքան էլ իրանց քննադատեք, մեկա էտ մարդկանց համար ավելի կարևորա իրանց երեխու ուտելիը փողը քան ձեր ստատուսները:


Հա համաձայն եմ, անմոռուկը պետք է տեղի ու ժամանակին օգտագործես, բայց դե անզոր ես կանխել կամ վերահսկել այս անմոռուկի սխալ օգտագործումը, չես կարա ու դրա համար լիովին անիմաստա էս թեման էսքան ծամծմել. միևնույն է հագողը ու տեղին օգտագործողը շարունակելու է հարգել ու տեղին օգտագործել... իսկ բիզնեսմենն էլ շարունակելուա բիզնես անել :


Հ.Գ. Այ մենակ դպրոցների անճաշակ զարդարանքի առումով միանում եմ բոլոր քննադատություններին:

 

 

Անկախ Հայաստան