Ժամանակին գտնվել էր արաբական աշխարհում միասնություն ստեղծելու տեսական բանալին'պանարաբիզմը : Դա ԲԱԱՍ կուսակցության ստեղծումն էր, որի հիմնական գաղափարը արաբների միասնությունն էր' առանց հաշվի առնելու շիա, սուննի, քրիստոնյա, ալևի լինելը. էական էր ազգային պատկանելությունը'արաբ լինելը: Ինչպես պատմությունից գիտենք, սկզբում որոշ երկրներում'այդ թվում Իրաքում, Սիրիայում բաասականները եկան իշխանության, փորձեր կատարվեցին պանարաբիզմի դրոշի ներքո միավորել արաբական աշխարհը, եղան միասնական ուժերով Իսրայելի դեմ մի քանի պատերազմներ : Հետագայում բաասականները իրենց երկրներում ամրապնդեցին իշխանությունը, զգացին իշխանության համը և բաասիզմը մնաց դեկլարատիվ մակարդակի վրա':

 

Արաբների թշնամիները հասկացան, որ պանարաբիզմը ,նաև տեսական մակարդակի վրա ջնջելու համար անհրաժեշտ է պանիսլամիզմի և կրոնական տարբերության ցեցը գցել նրանց մեջ: Արաբները այժմ կոտորում են իրենց արյունակից եղբայրներին կրոնական տարբերության պատճառով: Կրոնի շուրջ ազգային ինքնագիտակցությունը կառուցելու վնասների մասին շարքից:

 

 

 

Տիգրան Մկրտչյան