Ցանկացած իրեն հարգող տնտեսագետ ու ֆինանսիստ Հայաստանում միայն տարակուսանք է ապրում' մեր մոտ տիրող իրավիճակին ծանոթանալով: Դոլարի կուրսը նվազել է և հավանաբար Նովրուզից ու ապրիլի 24-ից հետո իրավիճակը կրկին կտրուկ կփոխվի, եթե իհարկե դոլար ծախսողների նոր հոսք չարձանագրվի: Փոքր երկիր ենք և ֆինանսական գիգանտները գտել են առավելագույն քյար ճլելու գաղտնիքը: Մեր մոտ չի գործում ոսկե այն օրենքը, ըստ որի պետք է հաճախորդին, այցելուն գրավել, որպեսզի հաջորդ տարի ևս չկորցնես նրան: Մեր մոտ գրեթե միշտ աշխատում է' սա չլինի, մեկ ուրիշը կլինի զոռբայական կանոնը: Պատճառը գուցե նա է, որ ինքը' տնտեսվարողն, անգամ վստահ չի, որ հաջորդ տարի մնալու է իր պոստում" Այնպես որ դոլարի արժեզրկումը մի կապեք լուրջ տնտեսագիտական բլա բլաների հետ: Սա Հայաստանն է, այստեղ դու տանն ես, ուր քեզ կլպում են դեռ կեսգիշերից...

 

 

Գարիկ Պետրոսյան