Անցյալ տարի մայիսին մեկնել էի Եգիպտոս: Հյուրանոցի մոտավոր 80 տոկոսը ուկրաինացիներ էին: Կային նաև ռուսներ: Ուկրաինացիները բոլոր այլազգիներին օրնիբուն պատմում էին թե ինչքան ստոր ու դաժան են ռուսները, թե ինչպես են զավթել իրենց երկրի մի մասը և այլն: Ամեն օր մի տխուր լուրով շտապում էին մեզ ներկայանալ՝ Դոնեցկում օդանավակայանն են պայթեցրել, այ այ այ... գրավել են չգիտեմ որ ուկրաինական քաղաքը: Մի օր չդիմացա և շատ կոպիտ ասեցի նրանց: Այ ուկրաինացիներ ջան, դուք ամեն օր բոլորին տրտնջում եք, որ ձեր երկրում պատերազմ է ու ձեր երկիրը զավթել են , բայց ինքներդ փոխանակ պատերազմեք, ազգովի հանգստանում եք Եգիպտոսի կուրորտներում:


Հիմա Պուտինի անձի շուրջ այս ինֆորմացիոն աժիոտաժից ես հասկացա, որ ուկրաինացիները հույսը դրել են նրա վրա, որ Պուտինը մի օր դեպրեսիայից կամ քաղցկեղից կմեռնի ու իրենց երկրի հարցերը կլուծվի: Բան չունեմ ասելու, ինֆորմացիոն պատերազմը շատ կարևոր է, սակայն դա անօգուտ է, եթե իրական ռազմական գործողություններից ազգովի խուսափում են ու գնում են եգիպտոսի կուրորտներից զբաղվում են Պուտինի ու ռուսների սև փիառով:

 

 

Նարեկ Մալյան