Թռչնամսի արտադրական ոլորտը տարեցտարի զարգանում է: Երկու տարի առաջ Արմավիրում հիմնադրեցին թռչնաֆաբրիկա,որը արդեն իսկ այս տարի նախատեսում է արտադրական ծավալների ավելացում կատարել' հասցնելով այն 4 հազար տոննայի: Համեմատած նախորդ տարվա հետ այն 30 տոկոսով ավելին է:
Արտադրական ծավալների ավելացման համար վերջերս ֆաբրիկայում ներդրվել են ժամանակակից նոր սարքավորումներ, այդ թվում ինկուբատորներ, ինչի արդյունքում ֆաբրիկան այլևս ստիպված չի լինի թռչունները ներկրել արտերկրից: Ֆաբրիկայում կատարված ներդրումները դրամային առումով գնահատվում են 5-6 մլն դոլար:
Կառավարության ղեկավարը' ով այսօր այցելել էր թռչնաֆաբրիկա' կատարվող ներդրումների արդյունքներին ծանոթանալու նպատակով, հույս հայտնեց, որ խրախուսելով արտադրողներին հնարավորություն կստեղծվի ավելացնել նոր աշխատատեղեր. ինչպես նաև ժողովորդին ապահովվել տեղական արտադրանքով:
Կարեն Մկոյան