Այս տարի մարտի 19-ին իրականացվեց 500 մլն. ԱՄՆ դոլար ծավալով արտարժութային պետական պարտատոմսերի երկրորդ տեղաբաշխումը: Այս քայլը առաջացրեց տարակարծություններ մասնագետների շրջանակներում:
Այս հարցերին ի պատասխանա ՀՀ ֆինանսների նախարարությունը տալիս է այդ միջոցների օգտագործման հետևյալ հիմնավորումները.
1. Ձևավորել դրամական միջոցների պահուստ
2. Երկարաձգել ՀՀ կառավարության պարտքի միջին ժամկետայնությունը, մասնավորապես երկարաձգելով շրջանառության մեջ գտնվող արտարժութային պետական պարտատոմսերի ժամկետայնությունը: Այսպես' հետգնման պահին արտարժութային պետական պարտատոմսերի մինչև մարումը մնացած ժամկետը կազմում էր 5.5 տարի, իսկ նոր պարտատոմսերի տեղաբաշխումից և առաջին թողարկման պարտատոմսերի մասնակի հետգնումից հետո' 7.8 տարի
3. Նվազեցնել 2020 թվականին մարման ենթակա պարտատոմսերի վերաֆինանսավորման ռիսկը (2020 թվականին անհրաժեշտ կլինի մարել 500 մլն. ԱՄՆ դոլար' 700 մլն. ԱՄՆ դոլարի դիմաց)
4. Կառուցել Հայաստանի Հանրապետության արտարժութային պետական պարտատոմսերի եկամտաբերության կորը' շրջանառության մեջ ունենալով արդեն 2020 և 2025 թվականներին մարման ենթակա ուղենշային պարտատոմսեր:
Շատ կարևոր է նշել նաև, որ այս գործարքից ստացված միջոցներից 40 մլրդ. դրամը պլանավորած է օգտագործել ՀՀ 2015 թվականի պետական բյուջեի դեֆիցիտի ֆինանսավորման համար' փոխարինելով պետական գանձապետական պարտատոմսերի հաշվին դեֆիցիտի ֆինանսավորումը:
Վաչագան Գևորգյան