Նայիր շուրջդ: Բոլոր տղամարդիկ չէ, որ ընտրում են սուպերմոդելի դեմքով, 90-60-90 կազմվածքով աղջիկներ: Շատ հաճախ արտաքինով ոչնչով աչքի չընկնող աղջիկը երկրպագուների մեծ բանակ է ունենում: «Ինչո՞ւ»,- կհարցնեք դուք: «Նրա հետ ուրախ է, հետաքրքիր և կարելի է ամեն ինչի մասին զրուցել»,- կպատասխանի նրա երկրպագուներից մեկը: «Նա միշտ պատրաստակամ է լուծելու ցանկացած պրոբլեմ: Նրանից ինչ-որ ջերմություն է ճառագում»,- կպատասխանի մյուսը: Հմայքը ներսից պետք է բխի: Ինքներդ ձեզ վերլուծեք' ինքանո՞վ եք տիրապետում այդ արվեստին: Գուցե ժամանակն է ինչ-որ բան փոխե՞լ...


Դուք խելացի և սրամիտ եք


«Հագուստով դիմավորում են, խելքով ճանապարհում»,- ասում է հայտնի ասացվածքը: Հարկը չկա խելքը ցուցադրաբար հրամցնել: Իսկական կինը երբեք տղամարդուն ցույց չի տա իր մտավոր առավելությունները: Ընդհակառակը, նա պետք է թույլ տա, որ տղամարդը զգա, թե ինքն ավելի խելամիտ է, ողջախոհ: Բայց, երբ կինը սրամտում է, ապա հումորի զգացում ունեցող տղամարդուն նա թվում է աշխարհի ամենահետաքրքիր կինը...

 


Ամբողջական՝ լսի՛ր հոլովակում կամ կարդա՛ այստեղ