Հայաստանն ու Չինաստանը նախագահների մակարդակով ստորագրել են համատեղ հռչակագիր, որը բավականին կարևոր փաստաթուղթ է մեզ համար, ոչ միայն այն հնարավորությունների համար, որոնք մեզ կարող են տալ հռչակագրում ամրագրված համագործակցային շրջանակները (այդ թվում'ռազմական) կամ ֆինանսական աջակցության հեռանկարը, այլև այն քաղաքական ենթատեքստը, որն ակնհայտ երևում է որոշ հարցերի շուրջ երկկողմ բնորոշումներում և դիրքորոշումներում: Մասնավորապես, հռչակագրի չինական առոգանությունը ակնհայտորեն ուղղված է թուրթական քաղաքականության դեմ' ի նպաստ ՀՀ-ի և ԼՂՀ-ի արտաքին քաղաքական դիրքորոշումների:

 

 

Դա դրսևորվում է նրանում, որ Չինաստանը ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդիրը դիտարկում է ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակների շրջանակներում, իսկ այդ նպատակներն ուղղղված են ազգերի ինքնորոշման իրականացման, հանդուրժողականության և կոնֆլիկտների խաղաղ հարթեցման խնդիրներին: Կարևոր է նաև հռչակագրի այն կետը, համաձայն որի Կողմերը չեն մասնակցում որևէ միությունների կամ դաշինքների, որոնք ուղղված են Կողմերից որևէ մեկի ինքնիշխանության, անվտանգության և տարածքային ամբողջականության դեմ:

 

 

Դանիել Շահումյան