Կյանքից հեռացավ 20-րդ դարի խոշորագույն քաղաքական գործիչներից մեկը, փայլուն կառավարիչ' Լի Կվան Յուն: Մարդ, որ հետամնաց Սինգապուրը վերածեց հզոր և զարգացած պետության: Լի Կվան Յու-ի գործունեությունը փայլուն օրինակն է նրա, թե ինպես կարելի է' անհնարինը վերածել իրականացված փաստի' ունենալով դրա համար բավարար կամք և գիտելիքներ:

 

 

«Մտածելով բոլոր առկա խնդիրների շուրջ և, սահմանափակված լինելով հնարավոր որոշումների քանակով, ես եկա եզրակացության, որ կղզի քաղաք-պետությունը Հարավ-Արևելյան Ասիայում չէր կարող գոյատևել, եթե փորձեր գնար սովորական ճանապարհով: Մեզ անհրաժեշտ էր ձեռնարկել արտակարգ ջանքեր, որպեսզի դառնայինք ամուր, համախմբված և տարբեր իրավիճակներին հարմարվող մարդկանց խումբ, որն ունակ կլիներ ամեն ինչ անել ավելի լավ, քան մեր հարևանները: ՄԵՆՔ ՊԵՏՔ Է ՏԱՐԲԵՐՎԵԻՆՔ ՈՒՐԻՇՆԵՐԻՑ»:

 

 

Լևոն Ստեփանյան