Ըստ իրաքյան ԶԼՄ-ների՝ միջազգային կոալիցիան վերջապես արձագանքեց պաշտոնական Բաղդադի խնդրանքին մասնակիցը լինելու Թիքրիթը նվաճած Իսլամական պետության դեմ ռազմական գործողություններին: Նույն ԶԼՄ-ները հայտնում են, որ կոալիցիոն օդուժը դեռևս հետախուզական տվյալներ է հաղորդում իրաքյան ուժերին՝ չմասնակցելով Թիքրիթի ազատագրման բուն ռազմական գործողություններին:
Դրանք կասեցվել էին մի քանի օր առաջ մարտավարական նպատակներից ելնելով:
Ռազմական գործողությունների հետագա ընթացքը ցույց կտա որքանով կոալիցիոն օդուժի հետախուզական թռիչքները կօգնեն իրաքյան ուժերին: Սակայն, ակնհայտ է, որ սուննիական, արաբական, ԲԱԱՍ-ական կենտրոն համարվող Թիքրիթն այնքան էլ հեշտ չի լինի ազատագրել իսլամականներից:
Սարգիս Գրիգորյան