Վերջին մեկ ամիսը բավականին բուռն էր Հայաստանի քաղաքական և հասարակական կյանքում: Քաղաքական հստակեցումներից հետո, սկսվեց կրիմինալ հստակեցումների փուլը, որից հետո, ասում են, բավականին մեծաքանակ թվով կրիմինալ էլեմենտներ և օրենքով գողեր, լքել են Հայաստանը, որպեսզի խնդիրներ չունենան Ոստիկանության և ԱԱԾ-ի հետ: եթե այս ամենն իրոք համապատասխանում է իրականությանը, ուրեմն երեկվա իմ օպտիմիզմը, կապված երկրի դզվելու հետ, ավելի է ամրապնդվում;
Կարեն Քոչարյան