Երեկ իրենց երկրային կյանքն ավարտեցին մարդիկ, ում կորուստները կարելի է դիտարկել երեք հարթությունների վրա' ազգային, տարածաշրջանային և համաշխարհային: Սակայն իրենց առաքելության ընդգրկման աշխարհագրական տարբերություններից զատ' այս մարդկանց' Կարեն Ջանիբեկյան, Արկադի Արկանով և Լի Քուան Յու, միավորում էր երկու շատ կարևոր որակ' կարծրատիպեր քանդելու ձիրքը և խորը իմաստնությունը: Հենց այդ հատկանիշների շնորհիվ նրանք կարողացան ավանդույթներ ձևավորել և հարուստ ժառանգություն թողնել իրենց գործունեության ոլորտներում:
Աստված լուսավորի նրանց հոգիները երկնային հավերժության մեջ
Գերասիմ Բարսեղյան