AdMe.ru-ն ներկայացնում է յոգայի 12 օրենք, որոնք օգնում են սեփական անձն ավելի լավ հասկանալ և փոխել վերաբերմունքը ուրիշների նկատմամբ:


1. Եթե որևէ բան է անհրաժեշտ, ինքներդ արեք:


2. Մ՛ի խոստացեք, իսկ եթե արդեն խոստացել եք, մի՛ մոռացեք իրագործել խոստումը: Խոսքը կարևոր արժեք ունի,պետք չէ՛ արժեզրկել այն, պարզապես՝ մ՛ի խոստացեք, եթե վստահ չեք, որ ցանկացած պարագայում կիրագործեք ձեր խոստումը:


3. Քանի դեռ ձեզ չեն խնդրել միջամտել, մ՛ի խառնվեք ուրիշների գործերին:


4. Երբեք մ՛ի մերժեք մարդկանց խնդրանքը. ցանկացած խնդրանք երախտիք է ակնկալում: Կատարե՛ք խնդրանքը, սակայն մ՛ի ամաչեք փոխադարձ ծռայության մասին խնդրել:


5. Ապրե՛ք ներկայով. սա կյանքի ամենակարևոր օրենքներից մեկն է:


6. Մ՛ի նվիրվեք, մ՛ի ընտելացեք մարդկանց, իրերին, զբաղմունքներին, քանի որ դա կարող է այնքան ուժեղ գտնվել, որ վտանգի տակ դնի հավասարակշռության զգացումը:


7. Նպատակներ մի՛ դրեք, քանի որ եթե սխալ նպատակ է դրված, ապա դրան հասնելուց հետո միակ զգացողությունը դատարկությունն է:


8. Մ՛ի խանգարեք. այս արտահայտությունը պետք է կիրառել և՛ սեփական անձի, և՛ մյուսների նկատմամբ:


9. «Բնության մեջ վատ եղանակներ չկան» արտահայտությունն օգնում է օգտագործել ցանկացած հնարավորություն, այդ թվում նաև՝ սեփական ձախողումները: Լավ կամ վատ պահեր չեն լինում, դրանք մարդկանց արձագանքներն են:


10. Մ՛ի քննադատեք. եթե ձեր ներկայությամբ հերթական անգամ որևէ մեկից բամբասեն, մ՛ի միացեք:


11. Մ՛ի փոխանցեք այն տեղեկատվությանը, որին լիարժեք չեք տիրապետում:


12. Ամենուրեք և միշտ թույլտվություն խնդրեք. այն ո՛չ միայն կազատի ավելորդ ջանքերից, այլև՝ քաղաքակիրթ մարդու համբավ կստեղծի: