Երիտասարդ տարիքում նիհարելը խնդիր չէ. թվում է, թե ինչ էլ ուտես, միևնույն է, չես գիրանում: Ու կարծում ես, թե այդպես միշտ է լինելու: Լսում ես, թե ինչպես են հասուն կանայք տրտնջում ու քթի տակ ծիծաղում, երբ ականջի պոչով լսում ես' «մի փոքր լցվել ես»-ին հաջորդող պատասխանը' «չէ, քաշս նույնն է մնացել»: Կամ էլ հակառակը. երբ ասում ես' կարծես նիհարել ես, անմիջապես հետևում է' «հիմա դեռ ավելացել եմ, էնքան էի նիհարել»:  

 

Ամեն դեպքում գալիս է մի տարիք, երբ ձգտում ենք նիհարել, քանի որ գիրությունը կամ, որ ավելի մեղմ է հնչում, լիքությունը նույնացվում է տարիքի ու անդառնալի կորսված երիտասարդության հետ: Եթե նիհարությունը, բարակությունը հոգեկան հանգստություն է պարգևում, ուրեմն կարելի է և մի քանի կգ-ից ազատվել: Տարիներն անցնում են, ու ամեն ինչ աստիճանաբար է կատարվում, չես էլ հասցնում նկատել, թե ինչպես սովորական հագուստիդ չափսերն այլևս չեն համապատասխանում. այնպես չի սազում, չի նստում վրադ, ինչպես առաջ:

 

Ուրեմն ի՞նչ է պետք անել: Նախ' մի հուսահատվեք ու պարզապես մի քանի կանոն հիշեք, որոնք կօգնեն քաշը կարգավորելու դժվարին գործում:

 

Հիշե'ք, որ լավ ու կայուն արդյունք ստացվում է միայն պարբերականությամբ: Առողջության հաշվին բարեկազմ դառնալը սխալ է: Իսկ առողջությանը վնասում են անհետևողականությունն ու քաոսայնությունը: Սրանից հետևություն անենք. կորչեն քաղցն ու արագ նիհարելուն միտված բոլոր սննդակարգերն ու տարերային միջոցառումները:  

 

 Շարունակությունը՝ այստեղ