Ինձ մի քանի հարց է հետաքրքում ու լավ կլիներ դրանց պատասխանով մեր ԱԱԾն զբաղվի:
Հայաստանում արդեն երկու ամիս մոլեգնում է գրիպի համաճարակը, ընդ որում համատարած է երեխաների մոտ, այն էլ առնվազն երկու անգամ կրկնվում է , բարդություններ տալով պնեվմոնիայի ու բրոնխիտի տեսքով:
Մահածության դեպքերից տեղյակ չեմ, նաև տեղյակ չեմ, թե ինչ այլ հետևանքներ կարող է ունենալ այս վիրուսը մարդկանց վրա:
Հիմա հարցերս:
Արդյոք ԱԱԾն տեղյակ է այս ամեն ինչից, արդյոք նրանք հետաքրքրվել են թե որտեղից է այս վիրուսը եկել Հայաստանա, արդյոք նրանք տեղյակ են, որ ադրբեջանական ռեսուրսները այս թեմայի վրա շատ մեծ ուշադրություն են դարձնում և հետևում:
Արդյոք ԱԱԾն փորձել է ստուգել սա կենսաբանական պատերազմի հերթական փորձն է թե ուղղակի համաճարակ: Կա արդյոք վիճակագրություն թե ինչ է կատարվում հարևան տարածաշրջանային երկրներում ?
Կա արդյոք նորմալ պատվաստանյութ, դիմել են արդյոք ՄԱԿ-ին և այլ համապատասխան միջազգային կառույցներին այս աղետին դեմ առնելու խնդրանքով:
Բանակի մասին չեմ ուզում խոսել, բայց եթե երեխաների ութսուն տոկոսը հիվանդացել են արդեն, ապա ...
Դպրոց կամ մանկապարտեզ փակելը դա լուծում չի, ընդհանրապես ինչ միջոցներ մենք ունենք, հազար ու մի զիբիլին դեմ առնելու համար: Ով է դրան հետևում և ով է պատասխանատվություն կրում:
Տիգրան Քոչարյան