Ավելորդ քաշ ունեցող կանանց մոտ քաղցկեղ ունենալու հավանականությունը 40 տոկոսով ավելի շատ է
Համաձայն նոր իրականացված ուսումնասիրության, ավելորդ քաշն ու ճարպակալումը իր հետևանքներն է թողնում ոչ միայն սրտանոթային համակարգի վրա, այն նաև մեծացնում է քաղցկեղ ունենալու հավանականությունը:
Բրիտանիայի Քաղցկեղի հետազոտության կենտրոնի ուսումնասիրության համաձայն ավելորդ քաշ ունեցող կանանց մոտ 40 տոկոսով քաղցկեղ ունենալու հավանականությունը ավելի շատ է, քան նիհար կամ նորմայի մեջ քաշ ունեցող կանանց մոտ: Կարդացեք նաև Ինչ է ճարպակալումը և ինչպես պայքարել դրա դեմ
Մասնավորապես ավելորդ քաշ ունեցող կանանց մոտ ավելի հաճախ են զարգանում աղիների, լեղապարկի, արգանդի, երիկամների, ենթաստամոքսային գեղձի, կերակրափողի քաղցկեղի տեսակները:
Համաձայն ուսումնասիրության, յուրաքանչյուր ավելորդ քաշ ունեցող 1000 կնոջից 274-ը ունենում են քաղցկեղի որևէ տեսակ, իսկ քաշի նորմայի կամ նիհար կանանց շրջանում այդ թիվը նույն 1000-ի համամասնության մեջ կազմում է 184 մարդ:
Քաղցկեղի հետազոտման կենտրոնը նշում է, որ քաղցկեղից հնարավոր խուսափել փոխելով ապրելակերպը: Մասնագետները խորհուրդ են տալիս, հետևել սննդակարգին, պարբերաբար վարժություններ անել ու շատ քայլել:
Մասնագետները նշում են, որ ավելորդ քաշից կարելի է ազատվել պարզ միջոցներով, որոնք կառավարելի են, ի տարերություն այն դեպքերի, երբ օրգանիզմը ունի քաղցկեղի գենային նախատրամադրվածություն: