500 մլն դոլար նոր պատրատոմսերի թողարկումը Հայաստանի պետական պարտքի ծավալը հասցրեց 4,9 մլրդ դոլարի, ինչը ՀՆԱ 52 տոկոսն է: Նման ցուցանիշ երբևէ չի արձանագրվել (2008թ. կազմում էր 16 տոկոս):
Հիմա կասեն, որ բազմաթիվ երկրներ կան ավելի վատ ցուցանիշով, մեր պետական պարտքն էլ կառավարելի է: "Պետական պարտքի մասին" ՀՀ օրենքով սահմանված է առավելագույնը 60 տոկոս, ինչից հետո հնարավոր չէ նոր պարտք վերցնել: Տնտեսական նման քաղաքականության պարագայում 60 տոկոսի հասնելը այդքան էլ հեռու չէ, իսկ տարեցտարի բյուջեի ծախսերում ավելանում են պետական պարտքի սպասարկմանն ուղղված գումարները:
Ակնհայտ է, որ այս 500 մլն դոլարը մնացած միլիոնների նման որևէ ազդեցություն չի ունենալու տնտեսության զարգացման վրա:
Մեսրոպ Առաքելյան