Երկար քննարկվող Քարֆուրի բացումն այլևս իրականություն է: Առնվազն զարմանալի է, թե ինչի համար էր պայքարում Քարֆուրը, կամ ինչն էր պատճառը, որ պայքարում էին Քարֆուրի բացման դեմ …


Երեկ «բախտ» վիճակվեց գնալ Քարֆուր: Որակյալ ապրանքի, մատչելի գների, բարձրակարգ սպասարկման ակնկալիքով մոտեցա Քարֆուրի մուտքին, ձեռքս տարա դեպի սայլակը, որ վերցնեմ, պարզվեց սայլակը վաճարովի է և արժե երկու հարյուր դրամ: Գրպանիս մանրադրամի մեջ գտա երկու հատ հարյուր դրամանոց, սակայն պարզվեց, որ անպայման պետք է լինի միայն երկու հարյուր դրամանոց: Արդեն հասկանալի էր, որ միջին եվրոպացի զգալու իմ երազանքն այլևս իրական չէ: Ներս մտնելիս կնոջս ձեռքին մի փոքր տոպրակ կար, որի մեջ հազիվ տեղավորվել էր մեր տասնմեկ տարեկան աղջկա համար գնված շապիկը: Պարզվեց, որ այն պետք է հանձնել պահասենյակ' իմ կողմից հնարավոր գողությունը կանխելու համար (Փաստորեն հնարավոր է այդ տոպրակով և սայլակով գողություն անել ): Հիմնովին հիասթափված, այնուամենայնիվ մտանք Քարֆուր: Եվ այսեղ էր, որ մի մեծ հարցական կանգնեց իմ առջև … ինչն էր Քարֆուրի հայաստանյան շուկա մտնելու խոչնդոտը: Հիմա, եթե նույնիսկ տեսանյութ ցուցադրեն, որ տեղական սուպերմարկետների տերերը բողոքի ցույցեր են կազմակերպել Քարֆուրի դեմ, չեմ հավատա, որովհետև մեր տեղական սուպերմարկետներն ավելի որակյալ ապրանք և սպասարկում են մատուցում, քան Քարֆուրը:


Կամ թերևս սա դեռ Քարֆուրը չէ, գուցե սա փորձնական Քարֆուր է …

 

 

Արմեն Ամիրյան