Եթե ժամանակակից մարդը հոգեկան հիվանդ չէ, ապա ի՞նչ է կատարվում նրա հետ: Ուիլյամ Գլասսերի կարծիքով, նա անպատասխանատու է և նրան պետք է սովորեցնել պատասխանատվություն կրել այն ամենի համար, ինչ կատարվում է իր հետ: Էրիկ Բերնի տեսակետի համաձայն, մարդը խաղեր է խաղում: Ալբերտ Էլլիսը ենթադրում է, որ նա գործում է անտրամաբանական բացթողումների հիմքի վրա: Իսկ ըստ իս, ժամանակակից մարդը ձեռնածու է, ու առաջին հերթին պետք է գիտակցի այլ մարդկանց նկատմամբ իր հարաբերությունների շահարկող նկարագիրը: Եվ երկրորդ, նրանից պահանջվում են հստակ բուժական նպատակներ, որոնք ընդունակ են մոտիվացնել ու խթանել ապրելու ցանկությունը, լիարժեք կիրառել անհատական պոտենցիալը:
ԷՎԵՐԵԹ ՇՈՍԹՐՈՄ