Միայն Հայաստանում կարան ծայրահեղ ընդդիմադիրները ընտրությունից հետո հայտարարեն, որ չէն ընդունում այդ արդյունքները, իսկ 2 օր անց կոալիցիա կազմեն:
Միայն Հայաստանում կարա իշխանական կոլիցիան պետական հեղաշրջում կազմակերպի, գնդակահարի ժողովրդին, իսկ հետո հայտարարի, որ ժողովորդն ա հեղաշրջման փորձ արել:
Միայն Հայաստանում կարելի ա Ցեղասպանություն ուրանալ, իսկ հետո այդ ուրացումը ժողովրդի անունից ուղարկել գրողի ծոցը:
Միայն Հայաստանում կարելի ա բաց տեքստով մեկ այլ քաղաքական ուժի արգելել գոյություն ունենալ ու բացահայտ ահաբեկչական կոչեր անել այլախոհների դեմ:
Միայն Հայաստանում ընդդիմադիր ուժին անվճռական պայքարի մեջ մեղադրողները կարան գնալ իշխանության հետ երկխոսությունների, իսկ հետո հայտարարել, թե նրանց խոստումներ են տրվել:
Միայն Հայաստանում կարա "նախագահը" համարվի չարիք, բայց "թշնամի" պատգամավորին հաթաթա տալուց հետո արժանանա հարգանքի, ու թքած, որ հաթաթաից 2 րոպե անց 10 անգամ չի խոսվի փոխզիջումից:
Միայն Հայաստանում կարելի ա միառժամանակ համարել, որ ընտրությունները կեղծված են և որ "նախագահը" լեգիտիմ ա:
Միայն Հայաստանում կարելի ա նախկինում վճռականորեն մերժված գաղափարը ներկայացնել որպես միակ լուծում:
Միայն Հայաստանում խորհրդարանական կառավարմանը դեմ իշխանությունը կարա կողմ լինի նախագահականը խորհրդարանական դարձնելուն:
Միայն Հայաստանում կարա "վճռականության" կոչեր անող ծայրահեղ ըննդիության ելույթների 90 տոկոս քննադատությունը ուղղված լինի մեկ այլ ընդդիմությանը:
Միայն Հայաստանում կարան պետության գլխավոր 3 պաշտոնները այդքան համապատասխանեն "քաղաքական դաշտը' քաղաքական գործիչների հարթակ", "քաղաքականությունը մաքրված տգիտությունից ու գործընթացները վերադարձված մտավոր դաշտ" անզգուգական գաղափարներին:
...
Ու միայն Հայաստանում կարա ծայրահեղ հակաիշխանական պայքարը դրսևորվի բացառապես արտագաղթելու միջոցով:
Հարութ Ուլոյան