Չինգիզ խան (Թիմուչին) :Ինձ դեռ վաղ մանկուց ծերերը շատ են պատմել,որ արյունարբու բռնակալը եղել է Հայաստանում և հերթական ասպատակություններից հետո իր դստեր ու հրոսակների հետ միասին հարուստ ավարով անցել է Միափորի (Մրղուզ 2993 մ.) լեռներով,որտեղ ծանր ջերմության մեջ ընկնելով մահացել է բռնակալի դուստրը:Չինգիզ խանը պատմության համաձայն այստեղ զավթած ավարից կառուցել է տալիս ամբողջությամբ ոսկուց և այլ ազնիվ մետաղներից պատրաստված դագաղ,ուր բազմաթիվ գերված գեղանի կանանց հետ հողին է հանձնել իր դստերը....Գիտնականները կարծում եմ,որ պետք է վերջնական կերպով պարզեն այս արծածված դեպքի իսկությունը:....

 

 

Ավելին ասեմ,խորհրդային շրջանում որոշ պատմաբաններ և հնագետներ փորձել են Միափորի լեռներում համապատասխան պեղումներ և ուսումնասիրություններ կատարել,սակայն վերջիներիս ջանքերը անցել են ապարդյուն,առանց որևիցէ արդյունքի: Հետևաբար դեռ ամեն ինչ դեռ առջևում է: Ավելին ասեմ,իմ լուսահոգի հնագիտության դասախոս ՝պատմ.գիտությունների թեկնածու Վարշամ Ավետյանը կիսում էր իմ վարկածի իրողությունը: Դա ըստ երևույթին եղել է արյունռուշտ տիրակալի դեպի Ատրպատական արշավից վերադարձից հետո:

 

 

 

Տեր Մեսրոպ քահանա Երիցյան՝ Գեղարքունյաց թեմի Շորժայի և տարածաշրջանի հոգևոր հովիվ