Թուրքական ԶՄԼ-ների համաձայն' Նորվեգիայի վարչապետ Էռնա Սոլբերգը հայտարարել է, որ չի ընդունել հրավերը և չի մասնակցելու Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի միջոցառումներին' իր այդ որոշումը պայմանավորելով Թուրքիայի հետ առկա հարաբերությունների կարևորությամբ ու հարցը պատմական հարթությունում քննելու անհրաժեշտությամբ: Վարչապետի այդ որոշման առիթով իր ափսոսանքն է հայտնել նորվեգացի պատմաբան Բաարդ Լարսենը' այն որակելով որպես վախկոտ քայլ:
Լևոն Հովսեփյան