«Yacht Island Design»-ի կողմից նախագծված լյուքս դասի ֆուտուրիստական նավը կառուցված է իսկական լողացող կղզու տեսքով: Նավի անվանումը լիովին համապատասխանում է իրեն՝ «Արևադարձային դրախտային կղզի»: Այս նավի հեղինակը ավստրալիացի Գաբոր Օրսոսն է:
Նավի երկարությունը 90 մետր է, առավելագույն արագությունը՝ 15 հանգույց: Նրա վրա առկա են երկու տախտակամած, ծովածոցի տեսքով լողավազան, ծղոտե տանիքներով խրճիթներ և ամենաբարձր կետում՝ ջուր ժայթքող հրաբուխ: Բացի այս ամենը, նավում գործում է բար, ՍՊԱ սրահ, սեղանատուն՝ բաց երկնքի տակ, առակ են առանձին նավախցեր և ուղղաթիռի հայրեջքի հրապարակ: